Ստոմատոլոգ Երևանում | Իմպլանտացիա, վինիրներ
Ժամանակակից ստոմատոլոգիա Երևանում՝ իմպլանտացիա, վինիրներ, հաամակարգչային տոմոգրաֆիա և էսթետիկ բուժում։ Ճշգրտություն, որակ և անհատական մոտեցում։ Հոլիվուդյան ժպիտ, ատամների սպիակեցում
smilesbyaka
վստահությունը սկսվում է ժպիտից
նորագույն տեխնոլոգիաներ և բնությունը կրկնող արդյունք
Արկադի Արարատի Վարդապետյան
ստոմատոլոգ օրթոպեդ-իմպլանտոլոգ
Իմ աշխատանքում ամեն ինչ որոշում է ճշգրտությունը։ Յուրաքանչյուր միլիմետր, յուրաքանչյուր գիծ, յուրաքանչյուր մանրուք ազդում է վերջնական արդյունքի վրա։ Ժպիտը պարզապես էսթետիկա չէ, դա ձևի, ֆունկցիայի և անհատականության ներդաշնակություն է։ Յուրաքանչյուր ժպիտ յուրահատուկ է և հենց այդ պատճառով պահանջում է անհատական մոտեցում։ Հաշվի են առնվում անատոմիան, կծվածքը, դեմքի համամասնությունները, պացիենտի ցանկությունները — ամեն ինչ, որպեսզի արդյունքը լինի բնական և երկարաժամկետ։ Պրոֆեսիոնալիզմը ինձ համար միայն գիտելիքներն ու փորձը չեն, այլ նաև ուշադրությունը մանրուքներին, մշտական զարգացումը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը։ Իսկ որակը այն է, ինչ պացիենտը տեսնում է հայելու մեջ ամեն օր և զգում իր ինքնավստահության մեջ։
ժամանակակից տեխնոլոգիաներ
CBCT
համակարգչային տոմոգրաֆիա, առանց որի ժամանակակից ստոմատոլոգիան պատկերացնելն անհնար է։ Այժմ ցանկացաց բուժում սկսվում է հենց CBCT-ից և այն դառնում է ճշգրիտ և կառավարելի
Intraoral Scanner
այս սարքի միջոցով մենք կարողանում ենք խնայել թե՛ բուժառուի ժամանակը, թե՛ նյարդերը, քանի որ սկաների միջոցով մենք խուսափում ենք սիլիկոնից դրոշմ ստանալու տհաճ պրոցեսից
Էլեկտրոկոագուլյատոր
ACTEON Servotome, որը միաժամանակ կատարում է երկու կարևոր գործառույթ՝ ճշգրիտ կտրում է հյուսվածքները և միաժամանակ կանգնեցնում է արյունահոսությունը